Thursday, October 25, 2012
სასწავლო პროექტი
Նախագծի հիմնական թեման Վտանգ
տանն էլ կգտնվի:
Նախագծի
նպատակը Աշակերտները կիմանան, որ տանը մենակ մնալիս, որպեսի երեխայական
հետաքրքրությունը չհաղթի, պետք է սովորեն տանը
անվտանգ վարքի կանոնները:
Նախագծի խնդիրները
1.Կրակը՝ հրդեհի
պատճառ է,
2.Հրդեհից զոհվում
են մարդիկ,
3.Հրդեհը ոչնչացնում
է նրանց բնակարանները,
4.Ոչնչացնում է անտառները
և նրա բնակիչներին:
Սպասվելիք արդյունքները Աշակերտնները
հասկանան
a. Հրդեհի դեպքում,
չմոլորվել, շտապ գտնել հրդեհի օջախը,
b. Եթե օջախը փոքր
է, ծածկել սավանով կամ որևէ այլ հաստ կտորով
(Գերադասելի է գործվածքը լինի թաց), խիտ փաթաթել ամեն կողմից:
Դրանով կխանգարես օդի մատակարարմանը
1.Եթե հրդեհը ուժեղանում
է, շտապ կարգով թողնել շենքը, գնալ անվտանգ տեղ և միայն դրանից հետո զանգահարել հրշեջներին:
2.Եթե կրակով բռնկված
սենյակից չեք կարող դուրս գալ,անմիջապես զանգահարել հրշեջներին:Այնուհետև լուսամուտից
օգնության կանչել հարևաններին և անցորդներին,
3.Եթե զգում եք, որ ծխից դժվարանում եք շնչել, սողալով ուղղվել
մուտքի կողմը, քանզի ներքևում համեմատաբար քիչ ծուխ է: Ծխից պաշտպանվելու լավագույն
միջոց է թաց կտորով շնչառական օրգանները ծածկելը
Մասնակիցների
հասակը Տարրական 4-րդ դասարան,
Նախագծի տևողությունը 2 դասաժամ
Նախագծի ընթացքը Շնորհանդեսի միջոցով ցույց տալ անվտանգության հիմնական
խնդիրները:
Ցույց տալ աշակերտններին թե ինչքան կարևոր է զգույշ լինելը մարդու համար:
Յուրաքանչյուր աշակերտ կցուցադրի իր նախապես պատրաստած գեղեցիկ
ցուցապաստառը:
Նախագիծի հեղինակ՝ Լյուդմիլա Բուլուդյան
Հեղինակի է.լ փոստ. ludmilabuludan@gmail.com
Subscribe to:
Posts (Atom)